ՀՀ Կառավարության այսօր ընդունած որոշմամբ՝ ԼՂ քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպությունները 2023թ․ հունվարի 10-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած հյուրանոցային ծառայությունների դիմաց կփոխհատուցեն։
2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ՀՀ-ում մնացած Արցախի շուրջ 486 քաղաքացիների կացությունը ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 98 490 500 դրամ գումար։ Այդ գումարից 11.5 մլն-ը հատկացվել է Երևանի քաղաքապետարանին, 87 մլն-ը՝ Սյունիքի մարզպետարանին։
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյակներ` Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր հյուրանոցներում։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…