Լրահոս

Համասեռամոլ լինելը հանցանք չէ․ Հռոմի պապի ուղերձը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը համասեռամոլությունը մեղք է անվանել, սակայն ասել է, որ ոչ ավանդական հարաբերությունները հանցագործություն չի համարում:

Նման հայտարարություն նա արել է Associated Press-ին տված հարցազրույցում։

«Համասեռամոլ լինելը հանցագործություն չէ։ Դա հանցագործություն չէ, այո, բայց դա մեղք է։ Նախ, պետք է տարբերակել մեղքն ու հանցագործությունը: Մեղք է նաև միմյանց հանդեպ ողորմության բացակայությունը»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։

Հռոմի պապն անարդար է անվանել նույնասեռականությունը քրեականացնող օրենքները:

Նա կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել պայքարել այդ օրենքների դեմ՝ հիշեցնելով, որ համասեռամոլներին պետք է ընդունել և հարգել, այլ ոչ թե մարգինալացնել կամ խտրականության ենթարկել:

«Մենք բոլորս Աստծո զավակներ ենք, և Աստված սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք կանք»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը:

Թիվ 1

Recent Posts

Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահ…

9 minutes ago

«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում

Օսկարակիր «Անորա» ֆիլմում խաղացած ռուս դերասան Մարկ Էդելշտեյնը ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական «Mirotvorets» կայքի տվյալների…

28 minutes ago

Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան

«Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե…

50 minutes ago

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել

Մեծ Բրիտանիան 236,8 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Ուկրաինային 2024–2025 թվականների համար։ Այս մասին հայտնում…

1 hour ago

ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահական նստավայրում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ…

1 hour ago

Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ…

2 hours ago