Լրահոս
26.01.2023

ՊԵԿ-ը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից ՀՀ ներմուծված չհայտարարագրված 10 առաքանի

ՊԵԿ-ը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից ՀՀ ներմուծված չհայտարարագրված 10 առաքանի

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի:

Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերևույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման  արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի` ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով:

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները:

Լրահոս
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել