Լրահոս
27.01.2023

Շերմանը ալիևյան ռեժիմի համար իրական հետևանքներ պարտադրելու կոչ է արել

Շերմանը ալիևյան ռեժիմի համար իրական հետևանքներ պարտադրելու կոչ է արել

Կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը եւ ալիեւյան ռեժիմի համար իրական հետեւանքներ պարտադրելու կոչ է արել։

«Կոնգրեսը չի կարող լռել, քանի որ Ադրբեջանը փորձում է սովի մատնել Արցախի 120 000 հայերին»,- ասել է Շերմանը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։

«Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանը լքել իրենց տները՝ անտանելի դարձնելով նրանց կյանքը Արցախում։ Մարտավարությունը շրջափակումն է, նպատակը՝ էթնիկ զտումները։ Ադրբեջանցի բռնապետ Ալիեւը հստակ հայտարարել է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում (Ադրբեջանի) քաղաքացի դառնալ, կարող են հեռանալ։ Ի՞նչ նկատի ուներ նա։

Էթնիկ հայերն արդեն քաղաքացիներ են, նրանք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, բայց Ալիեւը չի ճանաչում այս քաղաքացիությունը, նա դա օգտագործում է որպես արդարացում 120 000 մարդու էթնիկ զտումների համար։ Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիեւին կոչ է արել վերջ տալ այս շրջափակմանը, բայց բռնապետները չեն արձագանքում արդարադատության կոչերին:

Ես կոչ եմ անում վարչակազմին ավելի ծանրակշիռ դարձնել այս կոչերը եւ իրական հետեւանքներ պարտադրել Ադրբեջանին՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցները։ Վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ողջ ռազմական օգնությունը եւ արտակարգ հումանիտար օգնություն տրամադրի Արցախին։

Ես կոչ եմ անում վարչակազմին եւ Կոնգրեսին ուժեղ դիրքորոշում ունենալ՝ այս շրջափակման միջոցով Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի խայտառակ փորձերի դեմ»,- ասել է նա։

Լրահոս
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
16:03
Լևոն XIV պապը կոչ է անում վերադառնալ դիվանագիտությանը
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
14:18
Կիևը չի կարող զանգվածային բալիստիկ հրթիռներ արտադրել առանց Արևմուտքի օգնության․ Զելենսկի
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
12:42
Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
12:40
Արգամ Աբրահամյանը կալանավորվել է․ ՔԿ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը