Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էրդողանի կուսակցության ազգությամբ հայ անդամ Մարգար Եսայանին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է.

Էս կենդանին նորից ակտիվացել է

Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի խորհուրդը իմ հանդեպ սանկցիաներ կիրառեց եւ իմ հարցը քննարկեց ԵԽԽՎ բյուրոյում:
Հիշեցնեմ, այս «կենդանին» 1915 թվականին հայ մտավորականների ցուցակը կազմած և երիտթուրքերին հանձնած Վահե Իհսանի ժառանգն է: Այս «կենդանին» վերջերս էլ բողոքի մի նամակ էր հղել Իտալիայի պատգամավորական պալատ, և մեղադրել իտալացի պատգամավորներին` Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու համար:

Ու հիմա այս աղբը Թուրքիայում կատաղի արշավ է սկսել Գարո Փայլանի դեմ` կոչ անելով Թուրքիայի իրավապահներին` զբաղվել Փայլանով:
Երբ Ստրասբուրգում Մարգար Եսայանը իրեն պահեց ամենակեղտոտ երիտթուրքի պես, ես եմ հորդորել Թուրքիայի հայ համայնքին` հաշվեհարդար չտեսնել այդ «կենդանու» հետ:

Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ:

editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

32 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

51 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago