Լրահոս

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները նպաստում են ճգնաժամի վատթարացմանը. ՄԹ ներկայացուցիչ

Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից։

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջիլ Մորթիմերը՝ շեշտելով, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմները տևական լուծման և երկու երկրների միջև դրական հարաբերությունների չեն հանգեցրել։

«Նույնիսկ ռազմագերիները չեն վերադարձվել։ Եթե այս երկրները ցանկանում են խաղաղ ապրել միմյանց հետ՝ որպես լավ հարևաններ, ապա նրանք պետք է միջոց գտնեն՝ ազնվորեն և բարեխղճորեն խոսելու միմյանց հետ։ Ես Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին կոչ եմ անում ներգրավվել ԵԱՀԿ-ի ջանքերում՝ ապահովելու խաղաղություն և կայունություն։ Այժմ մենք տեսնում ենք դանդաղ քայլերթ դեպի հումանիտար աղետ։ Մենք պետք է կանխենք դա», – ասաց Ջիլ Մորթիմերը։

Բանախոսը նաև շեշտեց Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը վերականգնելու կարևորությունը։

«Անկախ իրենց շարժառիթներից՝ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են խորացող ճգնաժամի վատթարացմանը։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի բոլոր կողմերին կոչ եմ անում վերահաստատել, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի մարդկանց, փոխադրամիջոցների և բեռների անվտանգ անցումը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։ Սա՛ է լուծումը», – շեշտեց քաղաքական գործիչը։

Բրիտանիայի ներկայացուցիչը նաև շեշտեց, որ ցանկացած քայլ, որը կարող է տարածաշրջանը տանել դեպի հետագա քաոս և հակամարտություն, պետք է կասեցվի։

«Ես կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ փրկել իրենց ժողովուրդներին հետագա աղետից։ Վստահ եմ, որ երկու կողմերն էլ ճիշտ և սխալ քայլեր են կատարել և տառապել դրանցից, սակայն հակամարտության սարսափելի և անխուսափելի վնասներից անմեղ մարդկանց պաշտպանելու միակ միջոցը հաշտությունն է և առաջ շարժվելու կամքը… Դրա առաջին քայլը Լաչինի միջանցքի վերաբացումն է», – նշել է բրիտանացի քաղաքական գործիչը։

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հաշեմ Սաֆիեդդինը

«Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։ Նա սպանված Նասրալլայի զարմիկն է,…

35 mins ago

Հայ ոստիկաններին է ներկայացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և…

36 mins ago

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հռոմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ Այցի ընթացքում երկու…

2 hours ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին…

2 hours ago

«ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների առաջնորդների խոստումները կեղծ էին». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ միջոցներ…

2 hours ago

Մայր Տաճարում մեկ շաբաթ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող…

2 hours ago