Լրահոս

Այսօր Տիգրան Մանսուրյանը նշոււմ է 84-ամյակը․ Երևանում համերգ է նախատեսված

Այսօր՝ հունվարի 27-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 84-ամյակը։

Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին ազդարարվեց Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի մասին, որը նախաձեռնել է «Կողբ» կրթամշակութային հիմնադրամը։ Ուշագրավ է մրցույթի առանձնահատկությունը՝ ներկայացված երաժշտական ստեղծագործությունները պիտի գրված լինեն հայ դասական պոեզիայի հիման վրա։

Մրցույթի նպատակն է երաժշտարվեստի միջոցով հանրությանը ներկայացնել հայկական դասական պոեզիայի լավագույն նմուշները և այսպիսով ապահովել նաև հայ դասական պոեզիայի վերածնունդը մեր իրականության մեջ։ Մրցութային փուլերի արդյունքում ընտրված 6 լավագույն ստեղծագործությունները կներկայացվեն այս տարվա մայիս ամսին կայանալիք գալա-համերգի ընթացքում։

Իսկ մինչ այդ հունվարի 27-ին՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Պետական կամերային նվագախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի և բարիտոն Տիգրան Քախվեջյանի մասնակցությամբ տեղի կունենա «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը։

Համերգի ընթացքում կհնչեն միմիայն Մանսուրյանի հայ դասական պոեզիայի հիման վրա գրված ստեղծագործությունները։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

7 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

7 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

8 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

8 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

8 hours ago