Աշխարհ
27.01.2023

Բաքուն պատրաստ է տարհանել իր դիվանագիտական առաքելությունն Իրանից

Բաքուն պատրաստ է տարհանել իր դիվանագիտական առաքելությունն Իրանից

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, որի ժամանակ սպանվեց  դեպանատունը հսկող անվտանգության ծառայության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվեցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տարհանում Է իր դիվանագիտական առաքելությունը՝ Իրանին մեղադրելով անցյալում իրենց հասցեին սպառնալիքների մասին հաղորդագրությունները լուրջ չընդունելու համար: Միաժամանակ Իրանի իշխանությունները պաշտոնից հեռացրել են ոստիկանապետին ժամեր անց այն բանից հետո, երբ հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, որ ոստիկանը ոչինչ չի անում հարձակումը կանխելու համար, գրում է The Washington Post-ը:

Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «ներկայումս ընթանում է այդ նենգ հարձակման հետաքննությունը»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ «վերջերս Իրանում հակաադրբեջանական արշավը նպաստել է մեր դիվանագիտական առաքելության վրա նմանատիպ հարձակումներին»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ հարձակումն անվանել է «ահաբեկչական գործողություն»։

Դեսպանատան վրա հարձակման մասին շրջանառվում են տարբեր տեղեկություններ: Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերել է ոստիկանապետ Ռահիմիի խոսքն այն մասին, որ հարձակման ժամանակ գրոհայինն իր երկու երեխայի հետ է մտել դեսպանատուն: Սակայն Ադրբեջանում դեսպանատան ներսում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, որոնք համապատասխանում են մեկ այլ տեսագրությանը, ցույց են տվել, որ հարձակվողը դեսպանատուն է ներխուժել միայնակ։

Իրանի դատախազ Մոհամմադ Շահրիարին ասել է, որ հրաձիգի կինն անհետացել է ապրիլին դեսպանատուն այցից հետո: Ըստ Շահրիարիի՝ հրաձիգը ենթադրել է, որ հարձակման ժամանակ իր կինը դեռ դեսպանատանն է, չնայած դա եղել է մոտ ութ ամիս առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 1lurer.am

Լրահոս
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
19:30
Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ
16:45
Նեթանյահու. Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ