Ապրիլից Վրաստանում կմեկնարկի մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը։ Այս մասին այսօր հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Գրուզիա օնլայնը։ Նշվում է, որ Կրծանիսիի զորավարժարանում տեղի են ունեցել վրաց-լեհական համատեղ արտադրության WARMATE և FLYEYE անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքներ։ Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Արտադրող Delta-Webe LLC-ի ներկայացուցիչները նշել են, որ մոտ ապագայում կսկսեն զանգվածային արտադրություն և կկարողանան տարեկան հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր արտադրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/605108.html
© factor.am

















