Ամուլսարի հանքավայրի շուրջ առաջացած աղմուկն ինձ հիշեցրեց հեռավոր 1989 թ. մի ուշագրավ դիպված։ Դեռևս ԽՍՀՄ «պերեստրոյկայի» տարիներին Հայկական ԽՍՀ-ում, Գրողների Միությունում սկսվել էին բնապահպանական քննարկումներ։ Քննարկումները հիմնականում վերաբերում էին Մեծամորի ատոմակայանին և «Նաիրիտին»։ Ամենախիստ որակումներով հատկապես ելույթ էին ունենում Սիլվա Կապուտիկյանն ու Կարեն Սիմոնյանը։ Իսկ արդեն 1988-ին այն ժամանակ ամենայն հայոց «փրկիչ» Խաչիկ Ստամբոլցյանը ատոմակայանն ու «Նաիրիտը» անվանում էր «հրեշներ», որոնք հարցականի տակ էին դնում հայ ժողովրդի ապագան։ Արդեն 1989 թ. աշնանը համաժողովրդական հսկայական ճնշման տակ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը նիստ հրավիրեց քննարկելու «Նաիրիտի» փակման հարցը (Ատոմակայանն արդեն 1989 թ. փետրվարին ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի որոշմամբ փակվել էր, որպես սեյսմիկ գոտում վտանգավոր օբյեկտ, հաշվի առնելով 1988 թ. երկրաշարժը)։ Նիստին մասնակցելու և ելույթ ունենալու համար անցաթղթեր էին ստացել շարժման մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ Հակոբ Սանասարյանն ու տողերիս հեղինակը։
Ամբողջական հոդվածը՝ aravot.am
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…