Լրահոս

Թուրքիան զգուշացում է արել ԱՄՆ ու Եվրոպա մեկնող իր քաղաքացիներին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ԱՄՆ ու Եվրոպա մեկնող կամ արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով հնարավոր հարձակումների մասին:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունները տարածվել են ԱՄՆ-ի ու մի քանի Եվրոպական երկրների կողմից Թուրքիա մեկնող իրենց քաղաքացիներին զգուշացնող հայտարարություններ տարածելուց հետո: Այդ երկրներն իրենց քաղաքացիներին զգուշացրել էին Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ մեկնող իր քաղաքացիներին ուղղված հայտարարության մեջ շեշտել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում ոստիկանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի ֆոնին գրանցվում են «օտարատյացության ու ռասիզմի հողի վրա վերբալ ու ֆիզիկական հարձակումներ»:

Եվրոպական երկրների  մասով ճանապարհորդության նախազգուշացման մեջ էլ նշվել է. «վերջին շրջանում որոշ եվրոպական երկրներում ավելացել են հակաիսլամական, այլատյացության և ռասիստական ​​գործողությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին կից խմբավորումների հակաթուրքական քարոզչական ակցիաները»։ 

ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել «հանգիստ գործել հնարավոր այլատյաց և ռասիստական ​​ոտնձգությունների ու հարձակումների դեպքում», ինչպես նաև հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կարող են ցույցերը տեղի ունենալ»:

Թիվ 1

Recent Posts

60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման…

4 minutes ago

Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ. Աղազարյան

«Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով…

25 minutes ago

Գազայի հատվածում հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՀԱՄԱՍ-ի դեմ

Գազայի հատվածի հյուսիսում մարտի 25-ին հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։…

42 minutes ago

Սուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական…

60 minutes ago

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

1 hour ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

2 hours ago