Լրահոս 24/7

60 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

խաղերի և խաղալիքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,


կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,


կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,


հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,


հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,


հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.250 մլն դրամ տուգանք,


hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,


շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,


շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 29 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.250 մլն դրամ տուգանք,


տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 16 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՉԱ ցանկ 1)։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 60 հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ 2)։

Թիվ 1

Recent Posts

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

6 minutes ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

58 minutes ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

2 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

3 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

3 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

19 hours ago