Անցած շաբաթ և կիրակի օրերին հայամետ ցուցարարների դեմ ատելության խոսք տարածող թռուցիկներ են փակցվել Բևեռլի Հիլզում, որտեղ ցուցարարները երթ էին իրականացնում՝ իրենց բողոքն արտահայտելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում շարունակվող ճգնաժամի դեմ։ Այս մասին հաղորդում է «Los Angeles Magazine» պարբերականը:
Ցուցարարներին դիմավորել են լուսասյուներին փակցված թռուցիկներով, որոնք պարունակում էին հետևյալ սպառնալից խոսքերը.
«Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+ Իսրայել = 4 եղբայրներ, որոնք Հայաստանը կջնջեն քարտեզի վրայից: Ինշալլահ»:
Բևեռլի Հիլզի քաղաքապետ Լիլ Բոսեն սոցիալական ցանցերում անմիջապես դատապարտել է թռուցիկները, իսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքն ուսումնասիրել է Լա Սիենեգա և Ուիլշիր բուլվարների շուրջ տեղադրված հսկող տեսախցիկների տեսագրությունները՝ փնտրելով պատասխանատուներին:
«Ես բազմիցս կրկնել եմ՝ ատելությունը տեղ չունի Բևեռլի Հիլզում կամ որևէ այլ վայրում: Ես միշտ մերժելու եմ դա, միշտ դեմ եմ արտահայտվելու դրան», – գրել է Բոսեն Facebook-ում հրապարակված գրառման մեջ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…