Կրթություն

Հայաստանի և Ուկրաինայի կրթության նախարարները հուշագիր են ստորագրել

Վերջին օրերին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերխի Շկարլետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարեգործական կազմակերպության ղեկավար Սուրեն Սարդանյանի հետ ստորագրել է Մտադրությունների հուշագիր՝ զարգացնելու Ուկրաինահայկական միջազգային դպրոցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Odessa Journal պարբերականին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Քննարկված հիմնական հարցերից էր ուկրաինացի ուսանողների համար ապահով և գրավիչ կրթական տարածքի ընդլայնումը՝ զարգացման իրական, ակտիվ հնարավորություններ ապահովելու համար, և յուրաքանչյուր երեխայի անգնահատելի ներուժի բացահայտումը՝ հանուն Ուկրաինայի և աշխարհի խաղաղ ապագայի:

«Նման դպրոցի բացումը խաղաղության համար պայքարում մանկավարժների ուժերը համախմբելու ևս մեկ քայլ է, երկու երկրների միջև միջազգային կրթական և մշակութային համագործակցության օրինակ, որը մեզ հիշեցնում է, որ աշխարհի հիմնական արժեքը մարդկային կյանքն է», – ասել է Սերխի Շկարլեթը:

Ուկրաինահայկական միջազգային դպրոցը ստեղծվել է կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման, մասնագիտական փորձի փոխանակման, Ուկրաինայի և Հայաստանի մշակութային ժառանգության և գիտական նվաճումների ուսումնասիրությունը խորացնելու նպատակով։ Դպրոցի շենքը կառուցվել է Օդեսայի հայ համայնքի կողմից։

Դպրոցը նախատեսվում է բացել 2023 թ. սեպտեմբերին: Բացի այդ, Ուկրաինահայկական միջազգային դպրոցի հիման վրա երեխաների համար կստեղծվի գիտական և ստեղծագործական կենտրոն, որը սերտորեն կհամագործակցի Հայաստանում աշխարհահռչակ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

26 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

36 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

47 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

56 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago