Լրահոս

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարի աճել է 14.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի 12 ամիսների ընթացքում 2021 թվականի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով:, այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարի 2021-ի համեմատ ավելացել է 7.8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում աճել է 0.4 տոկոսով:

Շինարարության ծավալներում նախորդ տարի գրանցվել է 12.5 տոկոս աճ, առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-դեկտեմբերին 2021-ի նկատմամբ  ավելացումը կազմել է 17 տոկոս:

2022 թվականին մատուցված ծառայությունների ծավալը 2021-ի նկատմամբ ավելացել է 28.2 տոկոսով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա 2022-ին սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 2.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 2021-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.1 տոկոսով:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ավելացել է 15.5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ: Ընդ որում, պետական հատվածում ավելացումը եղել է 4.3 տոկոս՝ 186 հազար 940 դրամ, ոչ պետականում ավելացումը եղել է 19 տոկոս՝ կազմելով 256 հազար 733 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում 2022-ին 2021-ի համեմատ արձանագրվել է 68.6 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 77.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 435.67:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago