Լրահոս

Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք․ կուսակցության անդամ

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չալաձեն տեղեկություն է տարածել, ըստ որի` Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Կլինիկան դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել, փոխանցում է Aliq.ge-ն։

Այս տեղեկությունը տարածել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Նրա խոսքով, երրորդ նախագահին բուժող բժիշկը զանգահարել է իրեն և հայտնել, որ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։

Առավոտյան նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, պատմել է, որ գիշերը Միխեիլ Սաակաշվիլին կրկին կորցրել է գիտակցությունը և բարձր ջերմություն է ունեցել՝ մոտ 39 աստիճան։

Նշենք, որ Սաակաշվիլիի առողջական խնդիրների պատճառով դատավարությունը հետաձգելու և նրան ազատ արձակելու պահանջով հաջորդ դատական ​​նիստը նշանակված է փետրվարի 1-ին։

Որպես վկա դատական նիստին մասնակցում են նաև «Վիվամեդ» կլինիկայի բժիշկները, որտեղ Սաակաշվիլին ինը ամիս առաջ տեղափոխվել է բանտից։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

12 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

13 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago