Լրահոս 24/7

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի ուսուցիչների բարեվարքության կանոնների նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը:

Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

Փաստաթղթի ստեղծման համար հիմք է հանդիսացել հանրակրթության նպատակաուղղվածության առավել արդյունավետ իրագործումը՝ անձի ուսուցման և դաստիարակության գործընթացը զուգակցելով էթիկայի նորմերի ներդրմամբ։ Իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս խորհրդի անդամի և մանկավարժական աշխատողների գործունեությունը պետք է համահունչ լինի պետության կողմից երեխայի՝ որպես հասարակության լիիրավ քաղաքացու ձևավորման առաջնահերթության սկզբունքներին:

Հասարակության մեջ մարդու՝ իբրև բարձրագույն արժեքի ձևավորման և կայուն զարգացման ապահովման գրավականը կրթության դերի բարձրացումն է, որը իրատեսական կդառնա, եթե՝

 անձը գիտակցի դրա անհրաժեշտությունը,  բարձրանան դպրոցի և ուսուցչի դերն ու հեղինակությունը,

 անձի դաստիարակությունը բխի հասարակական բարոյական հատկանիշներից,

 անձի սոցիալականացման գործընթացի հիմք ընդունվի վարքականոնների յուրացումը՝ տվյալ հասարակությանը բնորոշ սոցիալական փորձով,

 անձը տիրապետի իր հասարակական դերին,

 հասարակական հարաբերությունների կարգավորման գործում կարևորվի դաստիարակությունը՝ էթիկայի նորմերի յուրացման պարտադիր պայմանով։

Տեղեկատվական դաշտը լայն հնարավորություն է ընձեռում վարքականոնների մասին տարատեսակ ուսուցողական նյութեր ձեռք բերելու և կիրառելու համար, սակայն ցանկալի և համանման արդյունք ունենալու, միասնական նպատակաուղղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատությունում գործընթացի կազմակերպման մասնակից հանդիսացող մանկավարժական աշխատողների և խորհրդի անդամների համար ունենալ սահմանված վարքականոններ։

Մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

7 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

10 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

10 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

11 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

11 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

11 hours ago