Լրահոս 24/7

Հունգարիան աջակցում է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Էրդողանի առաջադրմանը

Հունգարիան կշնորհեր Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ռուսաստանի ու Ուկրաինայի պատերազում հաջող միջնորդության համար․ այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, գրում է Telex.hu-ն։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սիյարտոն ասել է, որ վերջին համաշխարհային և եվրոպական իրադարձությունները զգալիորեն մեծացրել են Թուրքիայի դերը։ Նրա կարծիքով Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարողացել է որոշակի հաջողությամբ միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Ցանկացած ոք, որը խոսում է խաղաղության մասին, անմիջապես ներկայացվում է որպես Պուտինի դաշնակից, նրանց անմիջապես ներկայացնում են որպես ռուսների բարեկամ, Կրեմլի քարոզիչ: Բայց պատերազմի ավարտի միակ ճանապարհը բանակցություններն են: Միջնորդության Թուրքիայի հաջող փորձերն ապացուցել են սա»,-ասել է հունգարացի նախարարը։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային շարունակել իր միջնորդական ջանքերը, քանի որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ մենք կարող ենք ավելի մոտենալ խաղաղության հույսին»,- ասել է Սիյարտոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606314.html

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

4 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

5 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

5 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

6 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

7 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

8 hours ago