Լրահոս

Հայաստանում ապրող մայրերն Արցախի ապաշրջափակման կոչով նամակ են հանձնել ԵՄ դեսպանին

Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի, որոնց թվում են 30 000 երեխաներ, կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա իրականացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց:

Նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցեցին այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որպեսզի վերջինս իր ազդեցությունը գործի դնի՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու համար, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Նախաձեռնության հեղինակներից Արաքսյա Գրիգորյանը, դիմելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, հորդորեց նրան Արցախի ձայնը լսելի դարձնել և նամակը փոխանցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, թույլ չտալ, որ Ադրբեջանը գերի պահի 30 հազար երեխայի:

«Մենք այստեղ ենք, որպեսզի միանանք Արցախի մայրերի կոչին և այդ բաց նամակը հանձնենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր ահաբեկչական  գործողությունները դադարեցնելու համար»,-շեշտեց Արաքսյա Գրիգորյանն ու ընդգծեց՝ դժվար է ասել, որ միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, քանի որ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը 50-ից ավելի օր փակ է:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ակցիայի մասնակիցները կրում էին թևնոցներ, որոնք պատրաստել էին արցախցիները: Արաքսյա Գևորգյանն ասաց, որ ժապավենները խորհրդանշում են միասնությունը: Սպիտակն անպարտելի ոգու մաքրությունն է, կարմիրը՝ հաղթանակի կամքը, մանուշակագույն թելը՝ մեր հիշողությունն է խորհրդանշում:

Նա նշեց, որ նամակը հանձնելուց հետո մտածելու են առաջիկա քայլերի մասին, և իրենց յուրաքանչյուր քայլ միտված է լինելու խնդրի լուծմանը:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

10 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

10 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

10 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

10 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

11 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

11 hours ago