Կրթություն

Երևանում կստեղծվի Արհեստների կամպուս. հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնագիտական կրթության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության ամրապնդմանն ուղղված հուշագրի կնքումը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

«Արդեն հաստատվել է ՀՀ  կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագիրը, որտեղ առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն հենց մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսում ենք ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ և այս գործընթացի շրջանակում կարևորում ենք ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների զարգացումն ու նոր հնարավորությունների ընձեռումը»,- նշել է նախարարի տեղակալը:

Շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ՝ նա կարևորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երևանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:

«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարևորելով նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:

Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ  ստեղծվելիք կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի և Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել  նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը.

«Ծրագրի իրականացումը կարևորություն ունի ինչպես ֆրանս-հայկական  կրթամշակութային, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների համագործակցության շրջանակում: Սա մեծ թվով երիտասարդների թույլ կտա ավելի մոտենալ Ֆրանսիային, կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

30 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

40 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

51 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago