Լրահոս 24/7

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «ԹՈՒՄՈ»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ քննարկել է Գեղարքունիքի մարզում «Թումո» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված խնդիրը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը պատմել է, որ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեք տուփեր  Գավառ, Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում, իսկ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է նոր տուփեր բացել Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան համայնքների տարբեր բնակավայրերում։ Կենտրոնը հիմնվելու է Մարտունի քաղաքում։

«Ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղեւորվելու են  Դիլիջանի  կենտրոն։ Յուրաքանչյուր «ԹՈՒՄՈ» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Բացի «ԹՈՒՄՈ»  հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն եւ այլ մասնագիտություններ։ Գեղարքունիքում մեր ծրագրով պետք է հիմնվի 16 տուփ, որոնցից 3-ն արդեն գործում են։ Կենտրոնը եւ տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ դասավանդող մասնագետ կադրերով»,-ներկայացրել է Անուշ Աբգարյանը:

Մարզպետ Կարեն Սարգսյանը մանրամասնորեն դիտարկել է ծրագրի նախնական տարբերակով նախատեսված կենտրոնի եւ  տուփերի տեղորոշման ընտրությունը՝ հանդես գալով համապատասխան դիտողություններով եւ առաջարկություններով։

«Ելնելով Գեղարքունիքի մարզի տարածքային առանձնահատկությունից՝ նպատակահարմար եմ համարում, որ ունենանք երկու կենտրոն եւ 19 տուփ՝ նախատեսված 1 կենտրոնի եւ 16 տուփի դիմաց։ Գուցե մեր փոխհամագործակցության պարագայում կարողանանք հասնել ցանկալի արդյունքի, մանավանդ որ մարզպետարանը աջակցելու է ձեր բոլոր ծրագրերի ու ձեռնարկներին։  Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք՝ «ԹՈւՄՈ» տուփեր   բացել մարզի այն բնակավայրերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Պետք է հաշվի առնենք նաեւ բնակչության, սովորող աշակերտների եւ ուսանողների թվաքանակը,  ճանապարհային հաղորդակցության հնարավորությունները եւ նպաստավոր այլ գործոնները»,- նշել է Կարեն Սարգսյանը։   

 Կողմերը պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հստակեցնել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տուփերի տեղադրման վայրերը եւ քայլ առ քայլ իրականացնել հաստատված ծրագիրը, որի իրականացման արդյունքում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Գեղարքունիքի մարզում կրթվելու հնարավորություն կունենան շուրջ 5154 աշակերտ։   

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

18 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

36 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

40 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

2 hours ago