

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հարցադրում է ուղղել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին փոքրամասնությունների անվտանգության վերաբերյալ։ Փայլանի այդ քայլը հաջորդել է այն լուրերին, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների՝ Թուրքիային ուղղված անվտանգության նախազգուշացումներից հետո նաև փոքրամասնությունները կարող են դառնալ ահաբեկչության թիրախ։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը
Փայլանը հարցրել է․
1․ Ճի՞շտ են արդյոք փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերի մասին պնդումները։
2․ Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկել փոքրամասնություններին ուղղված հարձակման ծրագրերը կանխելու համար։
3․ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու փոքրամասնությունների անհանգստությունը փարատելու համար։
Նշենք որ, օրերս Թուրքիայի հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մի խմբում, որտեղ ներառված են հայ համայնքի առաջնորդները, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3 զինյալ մուտք են գործել Թուրքիա։ Նա նշել էր, որ ահաբեկիչների նպատակը հոգևոր և քաղաքացիական առաջնորդների դեմ աղմկահարույց մահափորձերի իրականացումն է։ Շիրինօղլուն անհրաժեշտ էր համարել ուշադրություն դարձնել զանգվածային, մշակութային միջոցառումներին, դպրոցներին, ինչպես նաև հնարավորության սահմաններում ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։
Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել էր Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.araratnews.am/show/74611
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…