Լրահոս

Գործադիրը հաստատցեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրերով հաստատված ամենակարևոր համակարգային բարեփոխումն է:

Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ մոտ երկու տարի աշխատել են՝ մշակելու Հայաստանի համար հնարավորինս օպտիմալ և իրատեսական ապահովագրական համակարգի մոդել:

«Համապարփակ ապահովագրական համակարգի ընդունումը պայմանավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրմամբ անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ Կառավարության համար կարևոր է օր առաջ ռազմավարական այլ ուղղություններին համահունչ ներդնել ապահովագրական համակարգը, նախատեսվել է, որ աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը:

«Առաջին փուլում՝ 2023 թվականին, մենք կունենանք ծառայությունների փաթեթի վերանայում և ամբողջացում, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք, կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

2024 թվականին պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակներում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց տրամադրվող ծբոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կպաստի, որ մենք չունենանք խառը մասնատված համակարգ, որ մի խմբին հասնում է ծառայությունների մեկ փաթեթ, մեկ այլ խմբին՝ մեկ այլ փաթեթ:

2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակառուները որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք ևս կօգտվեն ապահովագրական փաթեթի ողջ ծառայություններից: 

2027-ից արդեն կունենանք պարտադիր ապահովագրական ծածկույթ մեր ողջ բնակչության համար»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ բացի ծառայությունների հասանելիությունից ապահովվելու է նաև դրանց որակը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago