Լրահոս

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թթ․ ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

«Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։

Պետք է հաշվի առնել նաև, որ տասնամյակի սկզբում ոլորտի արտահանման ծավալները բավականին ցածր էին, և ունեինք բավականին ցածր բազա, ինչով պայմանավորված` տոկոսային աճը բավականին բարձր է եղել, բայց, այնուամենայնիվ, 2022 թվականին նկատել ենք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը և 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ»,- ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով, դա թույլ է տալիս ենթադրել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար։ Հագուստի արտադրությունը 2020-22 թվականներին ապահովել է 11 հազար 500 աշխատատեղ, որոնցից 95 տոկոսը կանանց ներգրավվածությամբ։

Նախարարի տեղակալը նշել է, որ ծրագրում հիմնականում նախանշվել է երեք առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրողական կարողությունների զարգացում, օպտիմալացում և արտահանման և վաճառքին միտված ծրագրեր։

«Այս երեք ուղղությունների համար նախատեսվում է տրամադրել 14 միլիարդ դրամ։ Մենք կարծում ենք, որ արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ և դրա արդյունքում կունենանք արտահանման ծավալների աճ ընդհուպ մինչև 500 միլիոն դոլարի»,- եզրափակել է Գևորգյանը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago