Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ բաց նամակի հեղինակներն Ավստրալիայի կառավարության լռությունն անվանել են «խլացուցիչ և անընդունելի»։
«Այն ժամանակ, երբ Ավստրալիայի պաշտպանության ուժերն ակտիվորեն աջակցում են Ուկրաինային, ամենաքիչը, որի հույս կարող ենք ունենալ մենք՝ որպես ավստրալացիներ, Ավստրալիայի դաշնային կառավարության հրապարակային հայտարարություններն են՝ ի աջակցություն Արցախի ( Լեռնային Ղարաբաղ) բնիկ հայ ժողովրդի, ի աջակցություն խաղաղ բնակչության՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անմարդկային և անօրինական շրջափակումը դադարեցնելու: Հիմա է ժամանակը հրապարակային գործողությունների՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի», – գրված է նամակում։
Իսկ Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովի նամակում ասվում է.
«Այս անխիղճ մարտավարությունը, ծպտված բնապահպան ցուցարարներն ազդարարում են, որ շրջափակումը համակարգված հարձակում է Արցախի Հանրապետության դեմ՝ բնակչության համար անդառնալի մարդասիրական հետևանքներ ստեղծելու նպատակով, Արցախի հայերի համար կյանքն անտանելի դարձնելու հստակ մտադրությամբ՝ հասնելու էթնիկ զտումների՝ իրենց գրեթե չքողարկված նպատակին»։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Լսեք,…
Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…
«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…