Լրահոս

Լավրովը մերկացրել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մերկությունը․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավրովի հայտարարությունները «փոթորկել» են հայաստանյան հասարակական կյանքը։

Լավրովը կամա, թե ակամա փաստացի մեծ «բանավեճ» է բացել կամ հրահրել հայաստանյան հասարակական-քաղաքական, տեղեկատվա-փորձագիտական միջավայրում, որտեղ մի մասը Լավրովին է ապացուցում ինչ-որ բան, մյուս մասը ինչ-որ բան է ապացուցում Լավրովին:

Լավրովն արել է շատ կարևոր գործ: Լավրովը մերկացրել է Հայաստանի քսանամյա արտաքին քաղաքականության, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, մերկությունը, որի համար պետք է շնորհակալ լինել նրան:

Սակայն, ամբողջ հարցն այն է, որ այդ խնդիրները պետք է դիտարկվեն այսօրվա և ապագայի մարտահրավերների և օրակարգային հարցերի համատեքստում, պատճառահետևանքային բովանդակային լրջության պայմաններում, որպեսզի դրանց քննարկումը բերի ոչ թե միմյանց ինչ որ բան ապացուցելու հարցում հաջողության ինքնագոհության, այլ առկա խորքային խնդիրների շուրջ մտքերի գեներացման և լուծումների ու զարգացման սցենարների առարկայական քննարկումների, բովանդակային բանավեճի, որտեղ կարող է «օգտագործվել» նաև Լավրովն իր հայտարարություններով, այլ ոչ թե Լավրովը իր հայտարարություններով «օգտագործի» Հայաստանի հանրությանը՝ հայտնի չէ, թե Հայաստանում կամ դրանից դուրս ինչ խնդիրներ լուծելու համար:

Փարիզ, փետրվարի 3, 2023»,- գրել է Բաբաջանյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

10 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

11 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

12 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

12 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

14 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

14 hours ago