Շիրակի մարզի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ևս անդրադարձել է ԱԺ-ում կազմակերպված լսումներին, որը վերաբերում է՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն։
«Ընդդիմության նախաձեռնած «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ» խորհրդարանական լսումների անկյունաքարը բնավ հումանիտար աղետը չէր։
Ցավոք, ելույթ ունեցողներից շատերի հիմնական թեզերը խիստ նույնական էին ադրբեջանական քարոզչության հետ, կարծու՞մ եք պատահական է։
Խոսույթի առանցքում՝ իշխանության ուղղված անատամ մեղադրանքներ, եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խարխլում։ Բովանդակային առումով ալիեւյան օրակարգն է , ու ակամայից հարց է ծագում, թե ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում։
Մինչ այժմ ոչ մի խոսք էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության առավել հեռահար նպատակների կանխարգելելման մասին։ Փոխարենը՝ մերկապարանոց հայտարարություններ առ այն, որ իշխանությունները Լաչինը զիջել են, տվել են, փոխել են ու այսպես շարունակ։
Բագրատյանը կրկին «անգերազանցելի » էր, իր ձեւակերպումներով կրկին ստորադասեց մեր երկրի պետական շահը եւ ի ցույց դրեց բոլորին, թե ում գրպանից է վճարվում։
Արդյոք կա՞ գիտակցում, որ մեր երկրի ինքնիշխնությունն առավել է ամեն բանից։ Արդյոք կա՞ ընկալում, որ 120000 մեր հայրենակցի կյանքն ու անվտանգությունն է նժարին։
Ղարաբաղյան հարցի շահարկմամբ իշխանափոխության հասնելու բաղձալի երազանք … ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք։
Պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է»,- հավելել է Բաղդասարյանը։
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…