Կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին ձեզ սպասարկող բանկը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ «Հայփոստը», այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք «Հայփոստից» անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է ձեզ սպասարկում։
Եթե բանկի ընտրությանը համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց)՝ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։
Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ, «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» և «Ակբա բանկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…