Կրթություն

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին Կրթության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին և տեսչական մարմնի ղեկավարի  պաշտոնակատար Ռաիսա Գալստյանին՝ կատարած աշխատանքի համար, իսկ Վաղարշակ Մատիկյանին մաղթել է հաջողություն նոր պաշտոնում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տեսչական մարմինը կարևոր դերակատարում ունի կրթական ռեֆորմների վերահսկողության առումով՝ հասկանալու համար, թե ռեֆորմների ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում:

«Դրանք վեր հանելու առումով տեսչական մարմինն ամենակարևորն է, որովհետև մեծ ռեֆորմների ժամանակ, իհարկե, ճանապարհին կարող են լինել խնդիրներ: Կարևոր է, որ մենք ճիշտ ախտորոշենք խնդիրները, շտկումներն անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», -ասել է Արայիկ Հարությունյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

26 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

36 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

47 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

56 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago