Այսօր ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկրորդ փաթեթը: Պատժամիջոցների մասին հրամանագիրը, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր դեռևս օգոստոսի սկզբին, սահմանվել էր պաշտոնաթող ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:
Պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակվում են միջազգային շուկայում Ռուսաստանի պետական պարտքի շուրջ իրականացվող բոլոր գործողությունները: Ամերիկյան բանկերն այլևս չեն կարողանա վարկեր տրամադրել ՌԴ կառավարությանը:

















