Հայաստան

Բռնություն են գործադրել, հետո կրակել զինծառայողի ոտքին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում բացահայտվել են ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու հանգամանքները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է․

«2022թ. դեկտեմբերի 4-ին ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել հոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը, Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հրամանատար, 2022թ. դեկտեմբերի 3-ին պաշտպանության տեղամասում տեղյակ լինելով իր ենթակայության տակ գտնվող զինծառայողներ, շարքայիններ Գ.Պ-ի և Գ.Հ-ի կողմից նույն թվականի նոյեմբերի կեսերին զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո առերևույթ գաղտնի հափշտակելու դեպքի մասին, զինվորական ծառայության վայրում կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ:

Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն:

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 521-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, շարքային Գ.Պ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, 521-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, իսկ կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Նախաքննությունը շարունակվում է»:

Թիվ 1

Recent Posts

Պետդեպի ներկայացուցիչները եղել են Մարտունիում

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը այցելել է Գեղարքունիքի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ դիտորդներին։ «Ուրախ ենք հյուրընկալել ՀՀ-ում…

11 mins ago

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից…

21 mins ago

ԶՈւ ԳՇ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և ընտանիքի անդամները հոկտեմբերի 18-ին հրավիրվել են դատախազության…

28 mins ago

Գնդակը Հայաստանի կողմում է. Ամիրբեկով

Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու՝ Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության…

34 mins ago

Տեսչական մարմինը պատասխանատվության միջոց է կիրառել Վիտալի Բալասանյանի նկատմամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից տեղեկացնում են, որ համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական…

46 mins ago

Իլոն Մասկը ներկայացրել է առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է ապագայի անօդաչու տրանսպորտը։ Միլիարդատերը ռոբոտաքսին համեմատել է վերելակների հետ։…

53 mins ago