Չունենալով այլ անելիք՝ ադրբեջանական մեդիան հերթական սուտն է տարածում, թե Հայաստանն ու Իրանը պատրաստվում են գրոհել Լաչինի միջանցքը, որը շրջափակված է արդեն 60 օր։
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը, քանի որ այն արգելափակել է էթնիկ զտումների համար: Ձեր ստերը չեն շեղի միջազգային հանրությանը»,- գրել է Մարուքյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 8-ին տեղեկություն են տարածել, թե Հայաստանն ու Իրանն իբր պատրաստվում են հարձակման Լաչինի և Կուբաթլիի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունը հերքել էին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ այն որակելով բացարձակ սուտ:
Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…
Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…
«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝…
The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…