Լրահոս

Ինչպե՞ս զսպել Ադրբեջանի սադրիչ գործելակերպը․ Փաշինյանը փակագծեր է բացել

Ադրբեջանի գործողությունները նպատակ ունեն կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը:

Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ հավատում է՝ այդ կամքն անկոտրում է:

«Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը ԼՂ-ում ծայր առած հումանիտար ու բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է:

Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, ովքեր այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել ԼՂ-ում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին: Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը անհրաժեշտ է համարել, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂ-ում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան․

«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

14 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

14 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

15 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

15 hours ago