«Հեռացող ընդդիմության ուրվականի ներքո մի քանի բան ունեմ ասելու և ընթերցանության ժամ եմ հայտարարել»:
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա նկատեց, որ ընդհանրապես դաշնակցության և Թուրքիայի հարաբերությունները ամենադրամատիկն են մեր պատմության ընթացքում, և զարմանում է, որ դաշնակցությունը այսպիսի ջանասիրությամբ փորձում է խմբագրել իր պատմությունը:
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ դաշնակցությունն ամենաշատը հպարտանում է իր պատմությամբ և կարծում, որ պիտի փորձել դաշնակցության մասին խոսել իրենց իսկ պատմությամբ և այդ պատմության, իրենց կարծիքով, վառ անհատականությունների բերանով:
«Ես ուզում եմ ընթերցել առաջին հանրապետության դաշնակցական վարչապետ Սիմոն Վրացյանի երեք նամակներից դրվագներ, որոնք, որպես հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար, նա ուղղել է Անկարա:
Ուրեմն՝ ինչ է ասում Սիմոն Վրացյանը. «Անցյալ տարվա՝ 1920 թվականի նոյեմբերի վերջին մեր պատերազմը Թուրքիայի հետ վերջացավ մեր պարտությամբ: Կարսը և Ալեքսանդրապոլը ընկան, և վտանգվեց Արարատյան դաշտը: Մեր Կառավարությունը ուրիշ ելք չուներ, ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել և դաշն կապել, որքան էլ ծանր լինեն թելադրված պայմանները: Թուրքերի պահանջները շատ ծանր էին, բայց քանի որ մենք հաղթված էինք և պատերազմը շարունակելու ոչ մի հնարավորություն չունեինք, խոնարհվեցինք հաղթողի կամքի առաջ»:
Այս նախադասությունը հատկապես ամեն անգամ հիշում եմ, երբ Արծվիկ Մինասյանը կամ այլ դաշնակցական գործընկերներ այստեղ գալիս և ասում են՝ դուք խոնարհվել եք թշնամու առջև, մենք չենք ուզում ձեզ հետ խոնարհվել և այլն, և այլն»,- նշեց Կոնջորյանը:
Այնուհետև ՔՊ խմբակցության ղեկավարը կարդաց մեկ այլ դրվագ, որտեղ Վրացյանը խոսել է Թուրքիայի հետ բարի-դրացիական, նույնիսկ բարեկամական կապեր վերսկսելու, առևտրական հարաբերություններ հաստատելու մասին: Մեկ այլ դրվագում էլ Վրացյանը 1921 թվականին ռազմական աջակցություն է խնդրել Թուրքիայից, որպեսզի կռվի բոլշևիկների դեմ:
Վերոնշյալ նամակների ընթերցումից հետո Կոնջորյանը հիշեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթից հատվածներ:
«Պարոն Թևանյանը իրենց խմբակցության անունից ապշելու ձևակերպում արեց, ասաց՝ դուք, այսինքն՝ իշխանությունը, դրդել է Ալիևին գնալ հանցագործության: Այսինքն՝ թշնամին տնից է լինում: Ալիևին էլ ի՞նչ է պետք: Ալիևին ոչ մի բան պետք չէ, ընդամենը պետք է այնպես անի, որ Անդրանիկ Թևանյանը անխափան խոսի: Ալիևը կարող է ուղղակի կնոպկեն սեղմի՝ Անդրանիկ Թևանյանը խոսի ու էլ ոչ մի բան չանի: Կարող են այդ ելույթները հետո տարածել, բրոշյուրներ սարքել, տանել միջազգային դատական ատյաններում օգտագործել Հայաստանի դեմ»,- նկատեց պատգամավորը:
Նրա պնդմամբ՝ քաղաքական տկարամտության մարաթոն է սկսել ընդդիմությունը, և սա այդ դրվագներից մեկն է:
Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին և նրա այն պնդմանը, թե այլանդակված են հանրային իշխանության գրեթե բոլոր օղակները՝ Հայկ Կոնջորյանը նկատեց. «Արծվիկ Մինասյանը, օրինակ, մոռանում է այդ հանրային իշխանության մեկ այլ կարևոր օղակ, որի անունը խորհրդարանական ընդդիմություն է, որովհետև ընդիմության մանդատը ևս իշխանություն է, և ամենաայլանդակված բանը, որ կարելի է հիշել վերջին տարիների ընթացքում Հայաստանում պետական ինստիտուտների մեջ, խորհրդարանական ընդդիմությունն է: Ո՞ւր է խորհրդարանական ընդդիմությունը: Սա ի՞նչ վարքագիծ է՝ խոսել, թողնել հեռանալ: Եթե դա մտածողություն է, եթե դա վարքագիծ է և եթե դրսևորվում է քաղաքական դաշտում, ապա դա դրսևորվում է բոլոր տիպի դաշտերում՝ ռազմաքաղաքական, ռազմական դաշտում: Հայտարարում էին, որ գալիս են այստեղ խրամատավորվելու, բայց նույնիսկ իրենք իրենց հայտարարած խրամատներից են թողնում փախչում»:
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…