Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ հետաքրքիր տեսակետների (անուղղակի) բախում եղավ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջև:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ Վահան Քերոբյանն ասել է՝ պետք է հանրային կառավարման կառուցակարգերն այնպես փոխվեն, որ չինովնիկը չունենա ազատության աստիճան, և բոլոր որոշումները կայացվեն ալգորիթմական պրինցիպով. պաշտոնյաների հայեցողության նվազումը կնվազեցնի նաև կոռուպցիոն ռիսկերը:
Տիգրան Խաչատրյանն էլ որոշակիորեն հակադարձել է այդ մտքին՝ ասելով, որ պաշտոնյաները պետք է ունենան որոշումներ կայացնելու տեղ ու պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար. պատասխանատվության ինստիտուտը կհանգեցնի կոռուպցիայի նվազեցմանը:
«Կառավարության այս երկու անդամների բանավեճը իրականում շատ կարևոր էր: Հանրային կառավարման երկու՝ որոշակի առումով մրցակցող մոդելների մասին է խոսքը:
Կոռուպցիոն ռիսկերի կառավարման ու հանրային կառավարման արդյունավետության մրցակցության մեջ զարգացած երկրներում, որպես կանոն, իրավիճակից կախված՝ ընտրում են պաշտոնյաների ազատության այնպիսի աստիճան, որ հա՛մ շատ կամայականության տեղ չթողնի, հա՛մ էլ ազատությունը հանրության օգտին ծառայեցնելու հնարավորությունը չփակվի:
Եվ միշտ դժվար է ասել՝ ամեն իրավիճակում որտեղ է «ոսկե միջինը»:
Բայց այս հարցը ամբողջությամբ դուրս է հանրային դիսկուրսից: Հանրային կառավարման մասնագետներ, լրագրողներ, հետաքննող լրագրողներ ու քաղաքական գործիչներ այժմ քննարկում են կոռուպցիայի կանխարգելման վիճակը Հայաստանում, բայց որևէ մեկը չի քննարկում այս հարցը:
Անգամ շատ քչերը նկատեցին Վահան Քերոբյան-Տիգրան Խաչատրյան «բանավեճը», որ եղավ Կառավարության այսօրվա նիստին: Եթե Նիկոլ Փաշինյանի օգնականի տեղակալի վարորդը նոր կոշիկ առներ, դա ավելի շատ կքննարկին որոշ «ամենագետներ», քան հանրային կառավարման այս երկու մոդելների բալանսը»,- գրել է Իոաննիսյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…