Լրահոս 24/7

Ռուսաստանը միգրացիոն պայմանագրեր կստորագրի Կենտրոնական Ասիայի երկրների հետ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երրորդ վարչության տնօրեն Ալեքսանդր Ստեռնիկը հայտարարել է 2023 թվականին Կենտրոնական Ասիայի երկրների հետ միգրացիոն համաձայնագրեր ստորագրելու ծրագրերի մասին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեր օրենսդրության համաձայն՝ համաձայնագրերը Ռուսաստան մեկնել ցանկացողներին կտրամադրեն ծառայությունների մի ամբողջ շարք (դակտիլոսկոպիա, լուսանկարում, գրանցում): Խորհրդատվություններ են անցկացվում ռուս գործատուների համար կազմակերպված հավաքագրման, անհրաժեշտ բժշկական տեղեկանքների տրամադրման համար»,- ասել է Ստեռնիկը։

Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է պայմանագրեր ստորագրել Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ։

Ավելի վաղ Միգրանտների ֆեդերացիան աջակցել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու պայմանների խստացմանը։ Միգրանտների ֆեդերացիայի նախագահ Վադիմ Կոժենովը կարծում է, որ միգրանտների կեցության կանոնները փոխելու միջոցը ճիշտ պետական կարգավորում է, քանի որ արտասահմանցիները կդիմեն աշխատանքի համար արտոնագրեր ստանալու համար։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները կարող են խստացնել միգրանտների համար Ռուսաստանում մնալու պայմանները: Եթե նախկինում առանց այցագրի միգրանտները կարող էին Ռուսաստանի Դաշնությունում մնալ 90 օր 180 օրվա ընթացքում, ապա այժմ 180 օրվա ժամկետը կարող է երկարացվել մինչև մեկ տարի։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները կարող են մտցնել այսպես կոչված «միգրացիոն տուրք»։ Համապատասխան առաջարկներն այժմ քննարկվում են ՌԴ ՆԳՆ-ում։ Ժամկետն ավելացնելու և տուրք մտցնելու համար փոփոխություններ կարող են կատարվել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։

Թարգմանությունը՝ tert.am֊ի։

Թիվ 1

Recent Posts

«Կոպեկ առ կոպեկ վերադարձնելով» հարց չի լուծվելու

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…

1 hour ago

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

15 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

16 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

16 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

16 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

17 hours ago