Լրահոս 24/7

Մենք ակնկալում ենք արդյունավետ կառավարում. Ա․ Սվաջյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության, ֆինանսական և իրավաբանության ոլորտային պատասխանատուներին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վահրամ Գասպարյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության, անձնակազմի կառավարման, ֆինանսական, իրավաբանական ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ օրենքով սահմանված իրավակարգավորումները պետք է իրականացնել մարզերի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իսկ ընտրված մեխանիզմները պետք է ճիշտ պլանավորել, որոնցով էլ պայմանավորված կլինի աշխատանքի արդյունավետությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ևս մեկ անգամ ներկայացնելով դպրոցների կառավարման նոր մոդելը, փաստել է, որ հաստատության ուսումնական և վարչատնտեսական գործընթացների կառավարումը տարանջատվել են. ուսումնական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է համակարգողը:  Վարչատնտեսական գործառույթի իրականացումը համակարգողի առաջարկով լիազոր մարմինը կարող է պատվիրակել իրավաբանական անձի՝ նպատակ ունենալով հասնել մասնագիտացված ծառայությունների ստեղծմանը: Դպրոցում կառավարման լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով:

«Այսօրինակ տարանջատման արդյունքում մենք ակնկալում ենք արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ: Առանձնացնելով վարչական և տնտեսական գործառույթները` տնօրենին տրվում է լրացուցիչ ժամանակ` կրթական, ուսումնական, բովանդակային գործառույթներն ավելի լավ իրականացնելու համար: Կարող ենք ընդգծել, որ դպրոցի կրթության որակի ապահովման գործառույթը, որը պետության առաջնային նպատակն է, վերապահվում է տնօրենին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ վարչատնտեսական գործառույթների պատվիրակումն իրավաբանական անձին իրականացնում է լիազոր մարմինը՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի պահանջներին համապատասխան, որի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ էլ կնքվում է պայմանագիրը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

6 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

9 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

9 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

9 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

10 hours ago