Լրահոս 24/7

Ռուսական հրթիռները հատել են ՆԱՏՕ-ի օդային տարածքը

Ռուսական բանակը այսօր զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսական զորքերի կողմից արձակված «Կալիբր» թևավոր հրթիռները թռիչքի ժամանակ մտել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի և Մոլդովայի օդային տարածք։ Նրա խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սև ծովից։

«Այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 10:18-ին երկու ռուսական «Կալիբր» թևավոր հրթիռներ հատել են Ուկրաինայի պետական ​​սահմանը Մոլդովայի Հանրապետության հետ, մոտավորապես ժամը 10:33-ին այդ հրթիռները հատել են Ռումինիայի օդային տարածքը, որից հետո կրկին մտել են Ուկրաինայի օդային տարածք երեք պետությունների սահմանային հատման կետում»,֊ ասել է Զալուժնին։

Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինայի ուղղությամբ շարժվող հրթիռն անցել է երկրի տարածքով։ Հաղորդվում է, որ Քիշնևում ՌԴ դեսպանն արդեն կանչվել է Մոլդովայի ԱԳՆ։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago