«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել»,-այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում՝ «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով պատգամավորի հարցին:
«Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»,-ասաց Արշակյանը:
Նրա խոսքով՝ տասնյակ հայկական ընկերություններ պետական գրանտային ծրագրերի շրջանակներում ստացել են նորարարական գրանտներ, որոնք բերում են միջազգային ֆոնդերի կողմից ներդրումների, որոնք իսկապես պատկերը փոխում են հայաստանյան իրականության մեջ:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…