Հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել աղջկան, որը ծնվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում փլուզված շենքի փլատակների տակ երկուշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժից հետո, հայտնում է BBC -ին։ Երբ նրան փրկեցին, փոքրիկ Այան, որը արաբերեն նշանակում է հրաշք, դեռևս կապված էր մոր հետ պորտալարով: Նրա մայրը, հայրը, չորս քույրերն ու եղբայրները մահացել են Ջինդերիս քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այան այժմ հիվանդանոցում է։
«Նրան բերեցին հիվանդանոց երկուշաբթի օրը, այնքան վատ վիճակում էր, ուներ բշտիկներ, կապտուկներ, մրսում էր և հազիվ էր շնչում», – ասում է նրան խնամող մանկաբույժ Հանի Մարուֆը:
Այժմ նա գտնվում է կայուն վիճակում։
Սոցցանցերում տարածվել են Այային փրկելու տեսանյութերը: Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը արագ քայլում շենքի փլուզված բեկորների վրայով՝ փոշով ծածկված երեխային գրկած:
Սոցցանցերում հազարավոր մարդիկ այժմ մանրամասներ են խնդրում նրան որդեգրելու համար:
«Ես կցանկանայի նրան որդեգրել և արժանապատիվ կյանք տալ», – ասել է մի մարդ:
Քուվեյթի հեռուստահաղորդավարն ասել է. «Ես պատրաստ եմ խնամել և որդեգրել այս երեխային… եթե իրավական ընթացակարգերը թույլ տան»:
Հիվանդանոցի մենեջեր Խալիդ Աթիահն ասում է, որ տասնյակ զանգեր է ստացել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանցից, ովքեր ցանկանում են որդեգրել փոքրիկ Այային:
Բժիշկ Աթիան, ով իրենից ընդամենը չորս ամսով մեծ դուստր ունի, ասել է. «Ես հիմա ոչ մեկին թույլ չեմ տա որդեգրել նրան: Մինչև նրա հեռավոր ընտանիքի վերադառնալը, ես նրան կվերաբերվեմ հարազատի նման»:
Թարգմանությունը՝ shantnews.am-ի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…