Լրահոս

Բաքվում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը նշել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն։

Դրանցից մեկն, ըստ դեսպանի,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնումն է, իսկ մյուս երկուսը՝ սահմանազատումն ու խաղաղության համաձայնագրի կնքումը։

«Ասել, թե բանակցային գործընթացի այս երեք ուղղությունները սերտորեն կապված չեն միմյանց, կարծում եմ, ճիշտ չէր լինի։ Բայց միեւնույն ժամանակ ուղղություններից մեկում հապաղելը կարող է բացասաբար անդրադառնալ մյուս բանակցությունների վրա։ Այժմ, ըստ երեւույթին, հենց դա էլ տեղի է ունենում։»,-նշել է Բոչարնիկովը։

Նրա պնդմամբ, խաղաղության պայմանագիրը քաղաքական հարց է։

«Ինչ-որ չափով քաղաքական կարելի է համարել նաեւ սահմանազատման թեման։ Իսկ ահա ճանապարհների եւ երթուղիների ապաշրջափակումը զուտ տնտեսություն է։

Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ գործընթացի համար վատ չէր լինի վերանայել առաջնահերթությունների համակարգը եւ անկյունաքար համարել հենց տնտեսությունը»,- ասել է դեսպանը։ 

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

10 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

12 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

12 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

13 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

13 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

13 hours ago