Լրահոս

ՀՀ-ում արտադրված ապրանքը կարող է Սինգապուր ներմուծվել առանց ներմուծման մաքսատուրքի

«Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման ու տնտեսական համագործակցության խթանման համար: Վերոնշյալ համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ փետրվարի 10-ի նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմերի սակագնային պարտավորությունների մասով արձանագրել է, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է 12.229 ապրանք: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո դրանցից 4.858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրարկում,  597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս երեք տարի հետո, 2.340 ապրանքատեսակի մասով՝ հինգ տարի հետո, 2.201 ապրանքատեսակի մասով՝ 7 տարի հետո և 716 ապրանքատեսակի մասով՝ 10 տարի հետո: Նախատեսված են նաև հանումներ 1.517 ապրանքատեսակի մասով:

Նախարարի խոսքով հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով: Սինգապուրը համաձայնագրով պարտավորվում է չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին:

Վահան Քերոբյանը, անդրադառնալով տնտեսական աճի տեմպերին, նշել է, որ 2022 թվականին էական աճ է գրանցվել ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ, մոտավորապես 70 տոկոսով աճել է արտաքին առևտրաշրջանառությունը: 3 երկրի հետ 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն է գրանցվել. ՌԴ-ի հետ՝ 5 միլիարդից ավելի, հաջորդը Չինաստանն ու ԱՄԷ-ն են:

Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում անդրադարձ է եղել արտաքին առևտրի աճի միտումներին, արտահանման բլոկում տեղական արտադրության ապրանքատեսակներին, վերաարտադրմանը, համաձայնագրի տնտեսական նշանակությանը, Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական հետաքրքրությանը և այլ խնդիրների:

Վահան Քերոբյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ վերլուծություն կկատարվի, որպեսզի տեղական ընկերությունները տեղեկացված լինեն, թե որ ապրանքատեսակների մասով Հայաստանը կարող է մրցունակ լինել Սինգապուր արտահանումների մասով: Որպես երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններ՝ նախարարն առաջնային դիտարկել է տեխնոլոգիական համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալեքսեյ Սանդիկովը:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

6 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

9 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago