Լրահոս 24/7

Ս․ Բաբայանը մեկնաբանել է իր՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը

Սամվել Բաբայանը մեկնաբանել է իր՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը:

«Այս օրերին լրատվական աղբյուրներում շրջանառվում են Սամվել Բաբայանի՝ իբր թե ԱՀ պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ տեղեկություններ։

Ի պատասխան ԶԼՄ-ների և հանրային շրջանակների հարցումների՝ պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանի դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանության պահպանման միակ հնարավորությունը Սահմանադրության փոփոխությամբ իշխանության թևերի իրական հավասարակշռումն ու սահմանադրական ինստիտուտների հստակ տարանջատումն է, անփոփոխ է։ Ռազմավարական պլանավորման տեսանկյունից ԱՀ Սահմանադրության փոփոխությունն այլընտրանք չունի։ Գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում կադրային քաղաքականությունը գումարելիների տեղափոխություն է, որից գումարը չի փոխվում։

Ս․ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ տեղեկությունների շրջանառումը ներքաղաքական հնարավոր զարգացումների կապակցությամբ քաղաքական թզուկների խմբակի վախերի արգասիքն է։ Վերջիններիս համար Ս. Բաբայանի ստվերն անգամ հավասազոր է իրենց քաղաքական վախճանին, ինչով և պայմանավորված է նրանց տեղեկատվական խրամատավորումն ու տեղեկատվական զինանոցի թարմացումը»։

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

3 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

3 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

3 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

4 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

5 hours ago