Ամերիկյան կործանիչը Կանադայի օդային տարածքում անհայտ օբյեկտ է խոցել, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Փետրվարի սկզբից ի վեր Հյուսիսային Ամերիկայում սա երրորդ նման դեպքն է:
«Ես հրամայել եմ խոցել անհայտ օբյեկտ, որը խախտել է Կանադայի օդային տարածքը։ NORAD-ը (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարություն) Յուկոն նավի վրա օբյեկտ է խոցել: Կանադական եւ ամերիկյան ինքնաթիռները օդ են բարձրացվել, եւ ամերիկյան F-22-ը հաջողությամբ խոցել է թիրախը», – գրել է Թրյուդոն։
Նա նշել է, որ միջադեպը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Զինվորականներն այժմ կփնտրեն բեկորները հետագա ուսումնասիրության համար, հայտնել է Թրյուդոն:Սկզբում կործանված օբյեկտը հայտնաբերվել է Ալյասկայի երկնքում, ավելի ուշ հայտնել է Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը:
Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է, որ օբյեկտը թռչում էր մոտ 12 կիլոմետր բարձրության վրա եւ վտանգ էր ներկայացնում քաղաքացիական թռիչքների անվտանգության համար։ Նրա խոսքով, այն փոքր է եղել եւ գլանաձեւ։
Երկու օր առաջ Ալյասկայի վրայով մեկ այլ անհայտ թռչող օբյեկտ է է խոցվել։ Դրանից հետո դրա հնարավոր ծագման եւ գործառույթների մասին պաշտոնապես չի հաղորդվել:
Սակայն մեկ շաբաթ առաջ, Հարավային Կարոլինայի ափերի երկնքում, ԱՄՆ զինվորականները խոցել են չինական օդապարիկ, որը երկրի իշխանությունները համարում էին չինական լրտեսական ծրագրի մի մաս: Պեկինը հերքում է այս մեղադրանքները եւ պնդում, որ դա օդերեւութաբանական ծրագրի է պատկանում, որը մոլորվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հարցին և նշել․ «Սերժ Սարգսյանն առաջինն…
ՇԱկտիվ աշխատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ ուղղորդելու դեպի աշխատանք: Այդ…
Չինաստանը ԱՄՆ-ի հետ կքննարկի առևտրային սահմանափակումները։ Չորեքշաբթի Չինաստանի պատվիրակությունը նախատեսում է համապատասխան հանդիպում անցկացնել ԱՄՆ…
«Դեղ խմելու մեջ ամոթալի բան չկա։ Առավոտից գլուխս ցավում էր, դեղ եմ խմել։ Ճիշտն ասած՝…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում թոշակների բարձրացման խնդրին․ «Կենսաթոշակների անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի…
ԱՄՆ-ի պատվիրակությունը Էր Ռիադում բանակցությունների ընթացքում ուշադիր լսել է ռուսական պատվիրակությանը, տեղեկացրել է միջազգային կոմիտեի…