ՇԱկտիվ աշխատում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ՝ ուղղորդելու դեպի աշխատանք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող դրամական աջակցությունը՝ 50 հազար դրամը նվազեցնելու որոշմանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարծում է՝ սա կարող է բարդություններ առաջացնել ԼՂ-ից բռնի տեղահանվածների տան վարձավճարը տալու հարցում:
«Շուրջ 25 հազար մարդ արդեն զբաղված է, աշխատում է, [զբաղվում է] նաև ձեռնարկատիրությամբ: Սա նշանակում է, որ մեր ծրագրերն ավելի թիրախային պետք է լինեն սրանից հետո: Մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակել, իրականացնել և ասել, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50 հազար դրամը, և այդ 50 հազար դրամն ուղղեք ձեր վարձավճարին: Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր՝ 3 մլն, 4 մլն և 5 մլն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնելու տրամաբանությամբ»,- ասաց նախարարը:
Իսրայելի հարձակումների վերսկսման պատճառով Գազայում սրվել է հումանիտար ճգնաժամը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը…
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է…
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ…
Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…