Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում և հարկային ծառայությունում կադրային հաջորդ զտումների վերաբերյալ որոշումները կարող են ընդունվել արդեն երկուշաբթի՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում։
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։
«Մենք պատրաստվում ենք փետրվարի 13-ին կայանալիք այս հանդիպմանը: Մաքսային ծառայության և ՊՆ ղեկավարության մի շարք աղմկահարույց հրաժարականներից և պաշտոնանկություններից հետո նույն մեծ զտումները տեղի կունենան Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, Պետական Հարկային ծառայությունում և Ազգային ոստիկանությունում»,- ասել է Դանիլովը։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սա միանգամյա գործողություն էր՝ կապված մաքսային և այլ մարմինների հետ, ապա նա սխալվում է»,- ասել է պաշտոնյան,-«Դա վերաբերում է բոլոր այն մարմիններին, որոնք ներգրավված են եղել դրանում․ բոլոր կառույցները կմաքվրեն այն մարդկանցից, ովքեր կեղտոտում են մեր երկիրը»:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում ևս անդրադարձել էր «կադրային նոր որոշումների մասին, որոնք սպասվում են կառավարության բոլոր ճյուղերում»։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…