Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային:
Ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում, փոխանցում է Ermenihaber-ը։
«Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր եղբայրներին։ Խնդիրը դո՛ւ ես, Էրդողա՛ն»։
Մեկ այլ գրառման մեջ նա գրել էր, որ Էրդողանը սարսափելի տառապանքներ ապրող մարդկանց նայելիս միթե չի տեսնում իր զավակին, մորը, հորը և թանկագին մարդկանց։ Ոչ, նրանց տեսնում է որպես քվե ապահովող առարկաներ։ «Մենք՝ 85 մլն մարդիկս, և դու տարբեր աշխարհների մարդիկ ենք, դու մոռացել ես մարդկությունը։ Վերջապես իջի՛ր էս ժողովրդի վզից»,- եզրափակել էր Դեմիրթաշը։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…