Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանը օգնություն ուղարկեց Թուրքիա, այն պարագայում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։
«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», – ընդգծել է Ռուբինյանը։
Հիշեցնելով Իզմիրի 1999 թվականի երկրաշարժը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն ժամանակ էլ փրկարարական խմբեր էին ուղարկվել Թուրքիա։
«Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», – ասել է Ռուբինյանը։
Անդրադառնալով միջազգային մամուլի հրապարակումներին, թե Հայաստանի օգնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը՝ ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքել է․
«Ես չեմ կարծում, որ այս աղետը կսառեցնի գործընթացը, կարծում եմ գործընթացը կշարունակվի, իսկ կարագանա, թե ոչ, ցույց կտան հետագա իրադարձությունները»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…