Լրահոս
13.02.2023

Եթե իրապես ուզում ենք խաղաղություն, պետք է մենք էլ մեր կողմից քայլեր անենք. Ռուբինյան

Եթե իրապես ուզում ենք խաղաղություն, պետք է մենք էլ մեր կողմից քայլեր անենք. Ռուբինյան

Թուրքիա օգնություն ուղարկելը հումանիտար քայլ է, ճիշտ քայլ է, նորմալ քայլ է, և բոլոր պետություններն էլ մեծամասշտաբ, լայնամասշտաբ աղետների ժամանակ պետք է օգնեն միմյանց, «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Հայաստանը օգնություն ուղարկեց Թուրքիա, այն պարագայում, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին և մինչև օրս փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։

«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ», – ընդգծել է Ռուբինյանը։

Հիշեցնելով Իզմիրի 1999 թվականի երկրաշարժը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն ժամանակ էլ փրկարարական խմբեր էին ուղարկվել Թուրքիա։

 «Եթե մենք իրապես ուզում ենք խաղաղություն և կայունություն էս տարածաշրջանում, դա նշանակում է, որ մենք էլ մեր կողմից պետք է քայլեր անենք, բնականաբար, ակնկալելով, որ մյուս կողմերից նույնպես դրական քայլեր կլինեն։ Բայց առաջնայինն այս ամբողջ համատեքստում հումանիտար հարցն է․ եղել է աղետ, ի դեպ, ազգությամբ հայ քաղաքացիներ էլ են ցավոք զոհ գնացել երկրաշարժին՝ և՛ Սիրիայում, և՛ Թուրքիայում», – ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով միջազգային մամուլի հրապարակումներին, թե Հայաստանի օգնությունը կարող է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմանը՝ ԱԺ փոխնախագահն այսպես արձագանքել է․

«Ես չեմ կարծում, որ այս աղետը կսառեցնի գործընթացը, կարծում եմ գործընթացը կշարունակվի, իսկ կարագանա, թե ոչ, ցույց կտան հետագա իրադարձությունները»։

Լրահոս
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
12:39
ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
12:27
Պուտինը կրկին ավելացրել է ռուսական բանակի հաստիքային թվաքանակը
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
12:12
Երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների կարևորությունը
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
11:54
«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ»-ի ծրագրի շրջանակում
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
11:47
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքները
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
11:44
Ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ-ում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներին
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
11:40
Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
11:17
Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում. փոխվարչապետի գրասենյակ
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
11:07
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու նախագիծը
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
16:55
Փաշինյանն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
16:37
Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
16:17
Կարմիր ծովում ԵՄ առաքելությանը ավելի շատ նավեր են անհրաժեշտ. Կալաս
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
15:45
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 2 հողատարածք. վարչապետ
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
15:32
Կիևը սկսել է վճարել ՌԴ վրա հարձակվելու համար. Պեսկով
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը
15:27
ԱԳՆ-ում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգն ու անվտանգային համագործակցությունը