Կրթություն

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա:

Ներկա իրավիճակը

Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում 2010 թվականին ներդրված հավաստագրման գործընթացը, որը նույնական մոտեցում է բոլորի համար՝ անկախ աշխատանքային փորձից։ Տնօրենի ընտրության և նշանակման գործընթացի մաս է կազմում հաստատության խորհրդի որոշումը, որի արդյունավետության վերաբերյալ ստացված բազմաթիվ դիմում-բողոքները հիմք են հանդիսացել կառավարման համակարգի ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու համար:

Առաջարկվող լուծումներ

Նոր կարգավորմամբ հաստատության տնօրենն անցնում է նույն ընթացակարգով, ինչ նախորդ կարգով էր պահանջվում, սակայն այլ մեխանիզմ է առաջարկվում զարգացման ծրագրի ուսումնասիրման, այնուհետև մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիմքով նշանակման առումով: Հստակեցվել են մրցույթի մասնակցի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերը, զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացնելու ընթացակարգը, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության նկարագիրը, մրցույթի արդյունքների ամփոփման, բողոքարկման մեխանիզմները:

Մասնավորապես՝ սահմանվել է թափուր տեղի մրցույթի հայտարարման նոր ժամկետ, և հավակնորդը հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը պետք է ներկայացնի (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով) լիազոր մարմնին՝ պաշտոնական կայքում տեղադրելու համար:

Հաստատության տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատար պարտավոր է ապահովել հավակնորդի հանդիպումը տվյալ հաստատության մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդների հետ՝ զարգացման ծրագիրը կազմելու համար առաջարկություններ լսելու նպատակով: Սահմանված հանդիպմանը չմասնակցելու դեպքում հավակնորդը չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Տնօրենը կամ տնօրենի պարտականությունները կատարողը կամ պաշտոնակատարը պարտավոր է նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել գրավոր անհրաժեշտ տեղեկատվությունը` հաստատության գործունեության վերաբերյալ:

Մրցույթն անցկացնում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված են նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը (բացակայության դեպքում՝ նրան փոխարինող նախարարի տեղակալը), որն ի պաշտոնե հանդիսանում է մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև երկու ներկայացուցիչ նախարարության հանրակրթության վարչությունից և մեկական ներկայացուցիչներ՝ անձնակազմի կառավարման և իրավաբանական վարչություններից, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնից և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից:

Մասնագիտական հանձնաժողովը մշակում և նախարարի հաստատմանն է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի գնահատման չափանիշները: Հավակնորդի զարգացման ծրագիրը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովն այն ներկայացնում է փորձաքննության, որն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից: Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք, որը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողովին:

Կազմակերպության ներկայացրած փորձաքննության արդյունքների հիման վրա մասնագիտական հանձնաժողովը քննարկում և 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազոր մարմնին է ներկայացնում հավակնորդի զարգացման ծրագրի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Եզրակացությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում և անցկացնում է հարցազրույց դրական եզրակացություն ունեցող բոլոր հավակնորդների հետ, որի արդյունքում կարող է հավակնորդներից մեկի հետ (եթե դրանց թիվը մեկից ավելի է) կնքել աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը:

Հարցազրույցն անցկացնում է լիազոր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հարցազրույցը տեղի է ունենում հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի, նրա աշխատանքային ստաժի, մասնագիտական գործունեության, կարողունակությունների և անձնային որակների շրջանակում: Հարցազրույցի ողջ ընթացքը ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է:

Հարցազրույցին հավակնորդներից ոչ մեկի չներկայանալու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարում է նոր մրցույթ՝ կարգի պահանջներին համապատասխան:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

29 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

38 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

50 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

59 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago